Yerevannews.am-ը գրում է.

ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը շատերին է տեսնում ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում, սակայն այդ հարցը դեռևս չի քննարկվել: Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, հնարավոր է, որ համատեղի նաև ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը, պատասխանեց. «Էսպես թե էնպես ես Հանրապետական կուսակցության փոխնախագահն եմ ու բոլոր խնդիրներով մասնակից եմ լինելու կուսակցության աշխատանքներին ու օգնելու եմ, բայց դա չի նշանակում, որ պետք է զբաղեցնեմ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը»:

Այն հարցին, վստահ է արդյոք, որ կընտրվի ԱԺ նախագահի պաշտոնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց.«Ինքնավստահություն չունեմ, բայց քննարկումեր եղան կուսակցության ներսում, և վստահ եմ որ կընտրվեմ, բայց կարծում եմ, որ ինձ անհրաժեշտ է մի ամբողջ խորհրդարանի վստահությունը»:

Հարցին՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո փոխվելո՞ւ է` որպես պաշտոնյա, փոխվելո՞ւ է, արդյոք, նրա իմիջը, կատակեց. «Ես հիմա տասը տարվա կոստյումով եմ: Բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ լինելու, լրագրողների երեսին չեմ նայելու»:

ՀՀԿ երիտասարդները չե՞ն նեղվի, որ ԱԺ նախագահի պաշտոնում իրենք չեն առաջադրվում լրագրողի դիտարկմանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ահելներ ու ջահելներ չեն լինում: Տարիքը մարդու հպարտությունն է»: Իսկ հարցին` արդյո՞ք ապագայում կհավակնի վարչապետի կամ ՀՀ նախագահի պաշտոններին, պատասխանեց. «Ինձ ուրշների տեղ մի դրեք, որևէ բանի հավակնություններ չունեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել