Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ընդհանուր առմամբ բացասական տրամադրված չեմ, բայց, ցավոք, ինքը տարօրինակ քայլեր հաճախակի է անում: Աբսուրդ եմ համարում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգներին Թուրքիայի քաղաքացիություն տալու Րաֆֆու կոչը: Աստված տա, որ Թուրքիայի իշխանությունը ապուշ գտնվի և մեր Գանդիի կոչին ընթացք չտա, թե չէ դա կլինի Հայաստանի վերջի սկիզբը: Այսօր մի փոքր մտավոր ունակություն և հայրենասիրություն ունեցող ցանկացած հայ մարդ աստված է կանչում, որ ՌԴ-ը հեշտացված կարգով մեր քաղաքացիներին ՌԴ-ի քաղաքացիություն չտա և այդ ֆոնի վրա նախագահական ընտրություններում 500 հազար ձայն հավաքած մեր առաջին արտգործնախարարը թուրքերին կոչ է անում, որ հայերին տան Թուրքիայի քաղաքացիություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել