Դեֆոն ասում էր, որ իր ժամանակ հարյուր հազարավոր հաղթանդամ գյուղացի տղաներ պատրաստ էին պապության դեմ պայքարել մինչև արյան վերջին կաթիլը, պատկերացում անգամ չունենալով, թե ինչ է «պապությունը»` մա՞րդ, թե՞ ձի: Իսկ այսօր մեր հայ տղաները պատրաստ են պատերազմել մեր թշնամիների դեմ՝ չիմանալով ՝ հրեշ են նրանք, թե մարդ:...... Երբ լսում ենք, որ հայ զինվորը սպանվել է թշնամու հետ պայքարում, տխրում բայց միաժամանակ հպարտանում ենք, որ ունենք այդպիսի քաջ զինվորներ... Բայց երբ լսում ենք խաղաղ խայմաններում չգիտես ոնց ու չգիտես ինչի սպանված զինվորների մասին, սկսում ենք զայրանալ... Իսկ կառավարությունը՞..... Այսօր սևազգեստ որդեկորույս մայրերը աղաղակում էին իրենց կորստի մասին, փնտրում մխիթարանք...իսկ կառավարությունը ընդամենը տարուբերում է գլուխը ու ոչ մի արձագանք չի տալիս Հայ Զինվորի կորուստը ողբող մոր վիրավոր սրտից դուրս եկող ճիչերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել