Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի համար առնվազն բրոնզե մեդալն ապահովված է: Ապրիլի 21-ի առավոտյան կայացած ¼ եզրափակչում Անուշ Գրիգորյանը վստահ հաղթանակ տոնեց անգլիացի Կրիստալ Բարկեռի նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:

Քիչ ավելի ուշ` Երևանի ժամանակով 20:00-ին, ռինգ դուրս կգա նաև 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի լեհ Ռաֆաել Ստասզևսկու դեմ:

Տեղեկացնենք, որ աշխարհի առաջնությունում մրցանակային տեղեր գրաված մարզիկները հնարավորություն կստանան մասնակցելու Նանջինգում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին:

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել