ՅանիկյանՁայնագրված է բանտում` ցմահ ազատազրկման խցում:

Գուրգեն Յանիկյան Դեկտեմբերի 24, 1895, Էրզրում, Արևմտյան Հայաստան - Մարտի 27, 1984, ԱՄՆ) - հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս։Մեծ Եղեռնի ականատես։ Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։
1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թագարանը և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թ., 39x59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհայտ կորած:
77 տարեկան հասակում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխ-հյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց Ցեղասպանության համար։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։
Դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1981 թվականին, 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել