Շնորհավորում եմ եւ սիրում եմ բոլոր մայրերին եւ ասում եմ՝ աչքներդ լույս տղամարդիկ, մեկամսյակն ավարտվեց:

Շնորհավորանքի բոլոր խոսքերը նման են իրար, պարզ են ու մարդկային...անկախ իրենց տարիքից, սոցիալական կարգավիճակից, մտավոր եւ հոգեբանական պատկերացումներից, մարդիկ մեկմեկու շնորհավորելիս նույնն են մաղթում՝ առողջություն, երջանկություն, հաջողություններ, երբեմն նաեւ՝ սեր:
Եվ, լավ է, որ գոնե այն օրերին, երբ շնորհավորելու առիթ կա, բոլորս հասկանում ենք, որ, ի վերջո, ամեն բան անցողիկ է, մնայունը մարդկային շփումներն են, մարդկային ցանկությունները եւ մաղթանքները:
Սիրելիներ, մայրիկներ եւ մայրանալու պատրաստ աղջիկներ, ես եւս շնորհավորում եմ մայրության եւ գեղեցկության այս տոնը, մաղթում եմ ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ...
Թող կյանքը այսօրվանից փոխվի դեպի լավը, թող բոլոր մայրերը երջանիկ լինեն իրենց երեխաների երջանկությամբ, բոլոր աղջիկները մայրանան եւ ըմբոշխնեն մայրանալու աստվածային պարգեւը, թող երկիրը խաղաղ լինի եւ բոլոր զինվորները տուն վերադառնան..
Իսկ իշխանությունն ու ընդդիմությունը, ոչ իշխանական ուժերը եւ այլընտրանքները իզուր թող երջանկությանը եւ մարդկային շփումներին այլընտրանք չորոնեն, այլ թող փորձեն համատեղ ուժերով գտնել ամենակարճ ճանապարհը մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ եւ արժանապատիվ դարձնելու համար:
Թող բոլոր երեխաները մայրեր ունենան եւ բոլոր մայրերը ապրեն երկար ու առողջ ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել