Մի քանի վայրկյան առաջ «Էլեկտրոնային ամսագրին» բլոգեր /ինչ անհասկանալի եզրույթ է/ Սամվել Մարտիրոսյանի տված հարցազրույցի տակ թողեցի հետևյալ կարծիքը.

«Երևում է թունդ պացիֆիստ ես, գոնե նման պարագայում հեռու մնա կարծիք հայտնելու մոլուցքից և մարդկանց էլ մի զոմբիացրու: Չես ուզում՝ մի արա: Բայց մի հոխորտա, թե կարող ենք, բայց՝ ինչ օգուտ... Քո նման մտածողների համար մեր պատմությունը կատարյալ դասագիրք է...»:

Ինչպես սույն բլոգերը, այնպես էլ նրա նման մտածող յուրաքանչյուր տրանսքաղաքացի հայը կամ պապուասցին վնասակար պրոպագանդիստ է իր երկրի համար: Այսպիսիներին ծնում ու սնում է իր երկիրը, բայց այսպիսիները հիմնականում ծառայում են օտարի շահերին:

Կարծիքիս վերջին տողերը՝ «Քո նման մտածողների համար մեր պատմությունը կատարյալ դասագիրք է...» հենց այնպես չեմ գրել: Մեր պատմության ամբողջ ընթացքում են եղել «նմանները» և այդ «նմանների» պատճառով՝ միշտ կորցրել ենք: Կորցրել ու հասել այսօրվան: Պատկերացրեք մի տեսարան. բյուզանդացի ուխտադրուժ «զորավարը» դավադրաբար սպանել է տալիս Տիգրան Մեծից հետո մեր պատմության ամենահզոր արքա Պապին ու ... հայ ոչ բլոգեր, բայց ծախու իշխանները, որ Պապի կողքին էին, իրենց թագավորի կողքին մեռնելու փոխարեն մտԱածում են «եղածը եղած է, հո բոլորս չպիտի մեռնենք»և ընտրում են ստրուկի նման գոյատևելու ճակատագիրը թե իրենց և թե առավել ևս Հայաստանի համար:

Իհարկե, մի ինչ-որ բլոգերի համար բերածս օրինակը չափազանց անհամաչափ է, բայց գործնականում նույնն է:

Գոյություն ունի բնական օրենք. ցանկացած հարված իր մեջ ունի հակահարված: Չկա հակահարվածը՝ միշտ լինելու է հարվածը: Անպատիժ չպիտի մնա թշնամու ոչ մի քայլ, որ ուղղվում է երկրիդ՝ իրական սահմանզանցությունից սկսած մինչև վիրտուալ սահմանազանցություն: Իսկ մնացյալ պացիֆիզմը ուղղակի հիմարություն է և ուղղված է հայության բնական ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ դեմ:

Սրանից բխում է եզրակացությունը՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹՈՐՔ ՀԱՔԵՐՆԵՐԻՆ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՎ ԼՌԵՑՆԵԼ:

 

Տիգրան ՀԱՅԱԶՆ

Աղբյուրը՝ https://www.facebook.com/tigran.petrosyants

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել