Պռոշյանցիները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը. լարված իրավիճակ (լրացվում է)Yerkir.am-ը գրում է.

Այսօր լրանում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին: Այդ կապակցությամբ հիշատակի արարողություն է եղել Հրաչ Մուրադյանի հայրենի գյուղում` Պռոշյանում: Պռոշյանցիները խնկարկել են սպանված գյուղապետի գերեզմանի մոտ, տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն: Ոգեկոչման արարողությունից  հետո գերեզմանոցից իջնելիս մի  խումբ պռոշյանցիներ փակել են Երևան-Աշտարակ  ճանապարհը` պահանջելով, որ ներկայանան ՀՀ ոստիկանապետը և գլխավոր դատախազը:   Պռոշյանցիները բողոքում են, որ իրենց գյուղապետի սպանությունից մեկ տարի անց հանցագործությունը դեռևս չի բացահայտվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել