Քեսաբի համար անհրաժեշտ է.
ա/. Աղոթք` միասնական. էստեղ անելիք ունի առաքելական եկեղեցին` օր ու ժամ նշանակելու առումով: Կարողներին` ծոմի կոչ անելու. որովհետեւ այսպես թե այնպես պահքի մեջ ենք:
բ/. Օգնություն ու հանգանակություն: Համատարած: Հարցը քանակը չէ, հարցը կրկին միասնականությունն ու մեկտեղ հառաչելն է:
գ/. Երբեք-երբեք չասել` «ցեղասպանություն, թուրքի մեր» եզրույթները: Ուժեղ լինել, ասել` կհաղթենք, մենք զորավոր ենք, այսպիսի բաներ չէ, որ տեսել ու հաղթել ենք:
Քանզի մեր մեջ եղող հոգին աշխարհից մեծ է:
դ/. Ամենքս էս Պահքի օրերին մեզ ինչ-որ բանից` նյութական, հոգեւոր, հաճույքավոր, զրկելը` հանուն Քեսաբցիների` իրենց վիճակին հավասարվելու, մի այդքանաչափ իրենցից մեկը դառնալու համար:
Անե́ նք սա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել