Քաղաքացիական հասարակության ջատագովները պետք է չմոռանան, որ առողջ հասարակության նախապայմաններից մեկն էլ քաղաքի և գյուղի ներդաշնակ զարգացումն է, քանի որ այն ինչ ունենք այսօր, այսինքն բևեռացում նաև այդ հարթությունում լավ բանի չի տանում: 
Այսօր հեռուստաեթերից տեղեկացա, որ հերթական ստի և կեղծիքի զոհ է դարձել մեր գյուղացին, մասնավորապես Արմավիրում հացահատիկի բերքահավաքի արդյունքները ուղղակի ցավալի են, իսկ այսպես կոչված <<Էլիտար>> սերմացուն ձեռք է բերվել մեր խեղճ ու կրակ բյուջեի սուղ միջոցների հաշվին, որը ենթակա է վերդարձման պետական բյուջե, այսինքն այս պարագայում մեծ հաշվով մեղմ ասած տուժվում է և հայրենի գյուղացին (որին ի դեպ արդեն մեկ տարուց ավելի է դեմքով են կանգնած, դրանից առաջ չգիտես ինչով էին կանգնած) և իհարկե մեր պետական բյուջեն, որի միջոցներից կատարված անարդյունավետ ծախսման առավել ընդգծված դրսևորում, քան այս դեպքում է այս պահին դժվար թե մատնանշվի...
Դե բա խոսե՜ք, բա ինչու՞ չեք ճտպտում ընկեր ունդերկինդներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել