Եթե ֆեյսբուքի հայկական հատվածը մոնիտորինգի ենթարկվի, ապա գրառումներից կպարզվի, որ մեր մոտ ռուսամետ և արևմտամետ գրառումները ավելի շատ են քան հայամետ գրառումները: Հայ օգտատերերի մի հատվածը за родину за Сталина գոռալով «ֆաշիստ» բենդերականներից ցանկանում է ազատագրել Սևաստապոլը և Ղրիմը, մի այլ հատված էլ հանուն ՈՒկրաինայի ֆեյսբուքի մայդանում անհաշտ պայքար է սկսել ռուսական իմպերիալիզմի դեմ:
Հ.Գ. Ես ՀԱՅԱՄԵՏ եմ և թքած ունեմ թե ով կհաղթի ռուս-ուկրաինական հակամարտությունում: Կարևորը վերջնական ելքը բխի Հայաստանի շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել