Եկեղեցին է ասում՝ Տեառնընդառաջի տոնը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան եւ շարունակվում մինչեւ հաջորդ երեկո:14-ին արդեն ծիսակատարությունն է, ինչպես նաեւ նորապսակների օրհնության արարողությունը: Երեկոյան եկեղեցականները տոնակատարության մեջ են լինում: Իսկ ժամերգության աղոթքներն ամբողջովին նվիրված են լինում Հիսուս Քրիստոսի գալստյանը...
Ավետարանում գրված է.«Երբ Հիսուս մանուկի 40 օրը լրացավ, Հովսեփը եւ Մարիամը Հիսուս մանկանը, Աստծո խոսքի համաձայն, Աստծո տաճար բերեցին: Այդ ժամանակ, ինչպես պատմվում է Ղուկասի Ավետարանի մեջ, Սիմոն ծերունին երկար տարիներ մահ չէր տեսել, Աստված նրան մահ չէր տալիս այնքան ժամանակ, մինչեւ որ իր աչքով չտեսներ Հիսուս մանկանը՝ Փրկչին, Տիրոջը: Երբ տեսնում է, որ Տերը գալիս է. նրան ընդառաջ է վազում, այսինքն՝ խոնարհվում է 

Հիսուս մանկանը: Այստեղից էլ առաջանում է տեառնընդառաջ արտահայտությունը: Իսկ տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է: Բոլորս այսօր պիտի ընդառաջ գնանք Տիրոջը, չպետք է սպասենք, որ Տերը գա դեպի մեզ: Տերն ասում է՝ ես դռան ետեւում կանգնած եմ, ով որ բացի՝ ներս կմտնեմ: Ուրեմն, պետք է բացենք մեր դռները, մեր սրտի դռները, որպեսզի Տերը գա մտնի մեր հոգու մեջ, մեր սրտի մեջ եւ ինչ որ խնդրում ենք, բոլոր աղոթքները պտղաբեր դարձնի: Սա է մեր ճանապարհը եւ ողջ տեառնընդառաջի իմաստը»: Վաղը Տեառնընդառաջին կհաջորդի Վալենտինը: Ես նախապես շնորհավորում եմ բոլոր սիրահարներին ու ցանականամ ուրախ ժամանց, իսկ վառածս մոմը շատ հին եկեղեցում՝ խնդրանք է Աստծուց, մեկը՝ բոլորի ու իմ հարազանտերին պահպանի, մյուս երկուսը՝ պահապան այն կեսին ու ինձ, որ մի օր կլինի կողքիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել