Այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես մի մարդու եսասիրության, փառասիրության պատճառով սեպ խրվեց 2 եղբայրական ժողովուրդների միջև: Թե ինչպես մեկ մարդու կամքով մի երկրից բան պոկվեց և մտցվեց այլ երկրի կազմ: Արվեց դա այնպես, ինչպես արվել է ժամանակին Արցախի հետ: Արվեց դա այնպես, ինչպես արվել է նույն Ղրիմի հետ: Մեկ մարդու կամքով: Ու անկեղծ ծիծաղելի են ինձ համար այն մտքերը, որոնք աղաղակում են Ռուսաստանի կամ Պուտինի հաղթանակի մասին: Սա Ռուսաստանի պարտությունն էր, մեծ պարտությունն էր. չէ որ հասկանալի է, որ հարցը տարածք մեծացնելը չէ այս երկրի համար, որը դեմոգրաֆիկ խնդիր ունի և ահռելի մեծ տարածքներ, որոնք նույնիսկ հեռու ապագայում չի կարող բնակեցնել: Սա էգոյի բավարարման խնդիր է: Ու մենք լռելով հիմա ստիպված կլինենք լռել նաև այն ժամանակ, երբ այդ էգոն հայացք ուղղի մեր ուղղությամբ: 
Այսօր արդեն կարևոր չէ, թե ինչ իրավական կարգավիճակ կունենա Ղրիմը կարևորը այն է, որ այսուհետ ուկրաինացին նայելու է ռուսին որպես թշնամու... 
«Շնորհավորում եմ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել