2:00 դու երևի քնած ես արդեն, քո տաք անկողնում, անհոգ և չես էլ հիշում ինձ, 
իսկ ես նստած մտածում եմ, փորձում եմ վերլուծել եղելությունը, բայց երաժշտությունը ինձ մտքով տանում է հետ, դու ճիշտ էիր անցյալը ներկայում երբեք նույն ձև չի կարող լինել, մեկ է ամեն-ինչն էլ ուշ թե շուտ փոխվում է..բայց ես ուզում էի քեզ ցույց տալ իմ սիրելի վայրերից մեկը,
 իմ հեքիաթային աշխարհը՝ չորս բոլորը կանաչ, գեղեցիկ..իսկ երեկոյան մեղմ քամու ներքո այնքան հաճելի է ինձ նստել մենակ և լսել նրա ձայնը, ինչպես է քամին գրավում ծառերին համոզելով նրանց պարել իր համար,որի արդյունքում ինձ այնքա՜ն ծանոթ ու գեղեցիկ երգ է հյուսվում, և ես սկսում եմ նրանց հետ հավասար երգել...
Այնտեղից լուսինը միշտ գրավիչ դեղին է, և աստղերն էլ այնքան մեծ, որ երկար նայելուց հետո գլուխդ հաճելի պտտվում է կարծես դու հարբած ես..այդ տեսարանից կշտանալ ուղղակի չի լինում,քանի քանի ամառային գիշեր եմ անցկացրել այդպես հարբելով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել