Աշոտ ԱվետիսյանԵրկիրը ոչ այլ ինչ է, քան մի տուն, այն մի մեծ տուն է: Տուն, որտեղ գրեթե ամեն բան դասավորված է այնպես, ինչպես բնակելի տանը: Երբ տան ներսում առկա են ծայրահեղ տարբեր մոտեցումներ՝ տարբեր պատճառներով, երբ տան անդամները՝ անգամ թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ, ապա այդ իրավիճակի վերջնական հանգուցալուծումը ունի առնվազն երկու լուծում, կամ տունը վերածվում է մարտի դաշտի, ինչը որպես կանոն տանում է ներընտանեկան պատերազմի՝ իր բոլոր ծանր հետևանքներով, և վերջնական հաշվում ընտանիքի քայքայման, կամ ընտանիքի անդամները, իրենց մեջ ուժ են գտնում և հարթում ստեղծված իրավիճակը, այս դեպքում, անհրաժեշտ է մեկը, ով իվիճակի կլինի գլխավորել համեարաշխության գործընթացը: Ինչ վերաբերում է հարևաններին, ապա՝ շատ հաճախ հարևանները բարիացակամ չեն լինում, այդպես է, ինչ կարող ես անել...

Մոտավորապես այսպիսի իրավիճակում են հայտնվում մեծ թվով երկրներ, ոմանք շուտ, ոմանք ուշ, բայց վերջում՝ անպայմանորեն հաղթահարում են մեծ ու փոքր խնդիրները...
Մի հանգամանք կա, որը կարծում եմ անառարկելի է, տան գլխին տեր է հարկավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել