Միշտ չէ, որ մեր նախընտրած հագուստը մեզ վրա իդեալական է նստում և, թերությունները թաքցնելու փոխարեն, ավելի է ընդգծում դրանք: Սակայն կան հագուստը կրելու մի քանի գաղտնիքներ, որոնք կօգնեն քեզ հմտորեն թաքցնել ավելորդ կիլոգրամները:
Ահա փոքրիկ ուղեցույց, որին հետևելով, կարող ես իմանալ, թե ի՞նչ չանել, ինչը ինչի հետ համադրել, որպեսզի ավելի բարեկազմ երևալ: Եվ այսպես`

Կանոն N 1- «Ո՛չ» մեծ և լայն հագուստին: Եթե դու քաշի հետ կապված խնդիրներ ունես, մի շտապիր այն թաքցնել լայն հագուստի տակ: Դա ավելի է ընդգծում գիրությունը:

Կանոն N 2- Ասում ենք «ո՛չ» նաև նեղ հագուստին: Ընտրում ես բացառապես քո չափսերին համապատասխան հագուստ, հակառակ դեպքում, ինչպես լայն հագուստի պարագայում, կընդգծես մարմնիդ թերությունները:

Կանոն N 3- Ոչ մի դեպքում բլուզը չենք դնում շրջազգեստի կամ տաբատի մեջ: Դա ամենաակնհայտ ձևով ընդգծում է գիրությունը:

Կանոն N 4- Բարձրակրունկներ կրիր: Դա վիզուալ կերպով ավելի բարակ է ցույց տալիս ոտքերը: Կրունկները պետք է լինեն բարձր, բայց ոչ շատ նեղ: Իսկ ընդհանրապես, թմբլիկ աղջիկները պետք է հրաժարվեն «բալետկաներից»:

շարունակությունն ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել