Ինձ որ հարցնեն, թե որոնք են նորագույն պատմության մեջ հայ ժողովրդի դեմ գործած գլխավոր հանցագործությունները, ապա դրանց մեջ միանշանակ կթվեմ Մարտի 1-ը: Էդ օրը միայն ցուցարարներ չգնդակահարվեցին, այլ սեփական երկիրը կերտելու, դրա համար պատասխանատվություն վերցնելու ժողովրդի կամքը: Ինձ որ հարցնեն, թե ովքեր են դրա գլխավոր պատասխանատուները, ապա չեմ տա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անունները, թեև գիտեմ, որ ցուցարարների վրա մարտական փամփուշտներով կրակելու հրամանը իրենք են տվել: Ինձ զարմացրեց, որ հաջորդ օրերին հայոց խորհրդարանում գոնե նմուշի համար մեկ երկու պատգամավոր (ձերբակալվածներին չհաշված) չգտնվեցին, որ գոնե մի կես բերան դատապարտեին էդ հանցագործությունը: Ինձ զարմացրեց, որ հայոց կառավարությունում ոչ մի տղամարդ չգտնվեց, որ էդ սպանդից հետո հրաժարական տար, այսինք «տղամարդ» գտնվեց, բայց իրենք կին էին՝ Հրանուշ Խառատյան, և եթե չեմ սխալվում՝ Կարինե Խոդիկյան: Ինձ զարմացրեց, որ Հայոց եկեղեցում ոչ մի քահանա չգտնվեց, որ հրապարակավ դատապարտեր այդ հանցագործությունը: Եկեղեցու ողջ նվիրապետական կառույցից միայն Խաչիկ անունով մի սարկավագ համարձակ գտնվեց: Ինձ զարմացրեց, որ Մարտի 1-ի դեպքերի շուրջ դրանից առաջ և հետո ակնհայտ սուտ տեղեկություն տվող հայկական պետական հեռուստալրատվական կառույցներից միայն Սուրեն անունով մի լրագրող հրաժարական տվեց: Ռոբը ու Սերժիկը կրակելու հրաման տվեցին, քանի որ հաշվարկել էին, որ պատկերը այսպիսին է լինելու, ու իրենք ցավոք չէին սխալվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել