Facebook կայքի տվյալների վերլուծաբանները հրապարակել են վիճակագրական տվյալները, որոնք հավաքվել են անանուն պրոֆիլներից՝ սոց. կայքի: Ինչպես պաշտոնական բլոգում ասվում է, վիճակագրությունը ցույս է տալիս, թե ինպե՞ս է ձևավորվում սերը զույգերի միջև:

«100 օրվա ընթացքում նախքան հարաբերությունների սկիզբը մենք հետևում ենք-դանդաղ, բայց ստաբիլ ավելացումը նամակների՝ ապագա զույգերի միջև»-գրում է հեղինակ Կառլոս Դյուկը: Բայց ամենահետաքրքիրը կատարվում է հետո. կտրուկ նվազում երկխոսության՝ սոց. ցանցում հարաբերությունների հաստատումից հետո (և նոր կարգավիճակ պրոֆիլում):
 Նամակների քանակի գագաթնակետը (1,67 օրվա մեջ) նկատվում է մինչև հարաբերությունների սկսվելը, մինիմալ քանակը (1,53 օրվա մեջ)՝ 85 օր հետո կարգավիճակի փոփոխությունից հետո: Հետևաբար զույգերը փորձում են ավելի շատ ժամանակ անցկացնել միասին ռեալ կյանքում, քան ինտերնետում:
 Այն փաստը, որ մուտք գործելով լուրջ հարաբերություններ, մարդիկ քիչ են փոստում նամակներ ֆեյսբուքում, ցույց է տալիս իրական բնույթը սոց. ցանցերի: Նրանք ինչ-որ չափով առաջարկում են «թեթեվաբարո»՝ ոչ լուրջ՝ ալտերնատիվ իսկական շփումը: Եթե մարդու մոտ կա իրական շփում, ապա սոց. ցանցը նրան այդքան էլ պետք չէ:
 Շփումը սիրահարների միջև սոց.ցանցում թուլանում է, բայց դառնում է ավելի ջերմ: Ավելի սերտ շփումից մի քանի օր առաջ սիրահարները սկսում են ավելի հաճախ օգտագործել բառեր՝ դրական էմոցիոնալ երանգով, ինչպիսիք են ՝ սեր, խելոքս, երջանկություն, գերազանց և այլն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել