Էս ինչ, Արեւմուտքն էլի կոշիկի ծայրը դրե՞ց Ռուսաստանի կոկորդին:
Օլիմպիադան ուզո՞ւմ է բերել Պուտինի քթից: Ի՞նչ է արեւմուտքի ուզածը:
Թվում էր` քիչ էր մնացել Յացենյուկի վրա պայմանավորվեին:
Կարծես` ոչ:
Փոքր «օտդիշկայի» հնարավորությունից հետո` Մայդանն էլի պայթում է:
Եթե ընդդիմությունը կանգ չառնի, եթե ստացվի, որ այսօրվա վերարթնացումը, եւ այն էլ կառավարական շենքերը թողնելու՝ Յանուկովիչի կիրառած ամնիստիայի ֆոնին, ոչ թե զգուշական կրակոց է` Յանուկովիչից կառավարության հարցում զիջումներ պոկելու հարցում, ապա սպասեք ավելիին:
Բարիեշելու ոչ մի շանս չի լինի:
Ոչ Ուկրաինայի ներսում: Ոչ էլ Արեւմուտք-Ռուսաստան «դրսում»:
Գումարած` հարամված, անհայտ վերջաբանով օլիմպիադան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել