Հետաքրքիր հոդված և ինտերակտիվ քարտեզ էր հրապարակվել Science ամսագրում, ըստ որի գենետիկական ուսումնասիրությունների միջոցով բացահայտվում էր այս կամ այն ժողովրդի գեներում այլ ժողովուրդների գեների առկայությունը: Ընդ որում չինացիների(han) և հայերի գեների 4% համընկնում է իհայտ եկել: Որքան էլ տարօրինակ է, այդ գենը ամենամեծ ոչ չինական օտարածին գենն էր: Օրինակ ճապոնացիների գեների համընկնումը չինացիների մոտ կազմում էր ընդամենը 0.6%: Հայերի գեների առավել մեծ համընկնումը իրանցիների հետ էր (23.1%), ապա վրացիների (10.8%), լեհերի (8.1%): Այուամենայնիվ իմ դիտարկումներով վաղ է եզրակացություններ անել, քանի որ ուսումնասիրված ընտրանքը ընդամենը 10-16 հոգի էր, հետևաբար ընտրանքային սխալը կարող է լինել բավականին մեծ: Որքան էլ տարօրինակ է «Դոժձ» հեռուստալիքի հաղորդավարը հայկական գեների առկայությունը չինացիների մոտ կապում էր միջնադարյան առևտրի մեջ հայկական ներկայության հետ: Եթե չլիներ ընտրանքային սխալի գործոնը, որը լրագրողները հաշվի չեն առնում, ապա կարելի է ենթադրել, որ Մովսես Խորենացու կողմից նշված այն փաստը, որը Մամիկոնյան տոհմը եկել է «Ճենաց աշխարհից», կարող էր պատմական աղբյուրի գենետիկական հիմնավորումը դառնալ: Այնուամենայնիվ նմանատիպ հետազոտությունները և քարտեզագրումները, հնարավորություն են տալիս ենթադրել, որ բոլորս ունենք միևնույն նախնին և հավանական է, որ հեռավոր նախնին Աֆրիկայից է: Այնպես, որ պետք չի ռասիստ լինել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել