Կամբոջայում մարդու իրավունքների 13 պաշտպաններ դատարանի hունիսի 27-ի որոշման համաձայն` ազատ են արձակվել: Դատարանը որոշել է կասեցնել 13 ակտիվիստների ազատազրկումը և հայտարարել է, որ նրանք ազատ կարձակվեն Փրեյ Սար կալանավայրից: Դատավորները որոշել են առայժմ ուժի մեջ թողնել Պնոմ Պենի քաղաքային դատարանի դատավճիռը՝ պնդելով, որ կանայք մեղավոր են պետական հողատարածքը զբաղեցնելու և ծանրացուցիչ հանգամանքերում պետական պաշտոնյաներին խոչնդոտելու մեջ: Այս մասին հայտնում է «Human Rights Defenders» կազմակերպությունը:

Կանայք արդեն 1 ամիս, 3 օր է, ինչ կալանավայրում են, և այդ ընթացքում տեղական մարդու իրավունքների պաշտպանները, ընկերների և կանանց ընտանիքների հետ միասին բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ իշխանություններից պահանջելով ազատ արձակել նրանց:
Ավելի վաղ «Քաղաքացիական իրավունքների պաշտպանները» հորդորում էին Կամբոջայի իշխանություններին ազատ արձակել մարդու իրավուքների պաշտպաններին և չեղյալ համարել բոլոր մեղադրանքները: Կանանց մեղադրանքները և ձերբակալությունները խոսքի և հավաքների կազմակերպման ազատության իրավունքի ոտնահարում է համարվում:
Ըստ «Մարդու Իրավունքների Պաշտպանության և Խթանման Կամբոջական Լիգայի» և մարդու իրավուքների այլ կազմակերպությունների՝ ոստիկանությունը բռնություն է կիրառել ցուցարարների դեմ՝որոնք փորձել են մտնել վերաքննիչ դատարան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել