Յունիբանկի անձնակազմի կառավարման տնօրեն է նշանակվել Գայանե Մացկինը, ով մինչ այդ զբաղեցրել է HR մենեջերի պաշտոնը O.F. Mossberg & Sons ամերիկյան ընկերությունում:
Գայանե Մացկինը գերազանցությամբ ավարտել է Albertus Magnus ուսումնական հաստատության մագիստրատուրան ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում: Ունի մենեջերի ավելի քան 13-ամյա փորձ տարբեր ոլորտներում, այդ թվում` անձնակազմի կառավարման, ադմինիստրատիվ ղեկավարման և բանկային համակարգում:
«Վերջին տարիներին Յունիբանկի գործունեությունը շեշտակի ընդլայնվեց: Մենք ունենք 45 մասնաճյուղ, մոտ 1000 աշխատակից: Փորձառու մասնագետի ընդգրկումը մեր թիմ հնարավորություն կտա արդյունավետ օպտիմալացնել կազմակերպչական կառուցվածքը բանկի ռազմավարության և անձնակազմի կառավարման ժամանակակից միտումների համաձայն», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:
«Աշխատողները ցանկացած ընկերության շարժիչ ուժն են: Կազմակերպչական փոփոխությունները, համաձայն նոր HR ռազմավարության, ուղղված կլինեն մեր աշխատակիցների հետագա զարգացմանը, մասնագիտական աճին և մոտիվացմանը, - ասում է Գայանե Մացկինը: - Վստահ եմ, որ նման մոտեցումը և միջազգային փորձի ներդրումը հնարավորություն կտան մեզ ապահովելու անձնակազմի կառավարման համակարգի արդյունավետությունը: Ուրախ եմ միանալու Յունիբանկի թիմին և նպաստելու մեր աշխատակիցների ներուժի բացահայտմանն ու մասնագիտական աճի համար նոր հնարավորությունների ստեղծմանը»: