Վագինիտը (լատիներեն` vagina-հեշտոց բառից) հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է։ Տարբերակում են մի քանի տիպի վագինիտներ (կոլպիտ)` ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն, մեխանիկական և քիմիական։

Ինֆեկցիոն վագինիտը հարուցվում է տարբեր բակտերիաների կողմից, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով (ստրեպտոկոկկեր, ստաֆիլոկոկկեր, գոնոկոկկեր, տրիխոմոնադներ, տարբեր տեսակի սնկեր)։

Ոչ ինֆեկցիոն վագինիտը տարբեր դեղամիջոցներից առաջացած ալերգիկ հակազդեցության դրսևորում է։

Մեխանիկական վագինիտը հեշտոցի լորձաթաղանթի այն բորբոքումն է, որն առաջացել է մեխանիկական գրգիռներից, ասենք, սեռական ակտի ժամանակ քսուքի անբավարար քանակի դեպքում, պահպանակ օգտագործելիս կամ հեշտոց օտար մարմիններ ներմուծելիս։

Քիմիական վագինիտը հեշտոցի լորձաթաղանթի վնասվածքն է, որն առաջանում է սխալ ցողացրումների պատճառով կամ հակաբեղմնավորիչ քիմիական միջոցներից։ Վագինիտի իրական պատճառը կարող է պարզել միայն մանկաբարձ-գինեկոլոգը կամ մաշկավեներոլոգը։

Ախտորոշումը կատարվում է այն դեպքում, երբ ներզննման արդյունքում նկատվում է հեշտոցի լորձաթաղանթի կարմրություն (հիպերեմիա) և ոչ բնորոշ արտադրություն։ Ախտորոշումը հաստատելու համար հեշտոցից ու միզուկից քսուք է վերցվում և ուղարկվում լաբորատոր հետազոտման։ Հետազոտման արդյունքում որոշվում է վագինիտի հարուցիչը։ Առաջարկվող հոդվածում մենք կդիտարկենք ամենատարածված ինֆեկցիոն վագինիտների տեսակները։

(Աղբյ.՝ Ամսագիր «Ֆարմացևտ պրակտիկ» 4-5-2008 (12), medpractic.am)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել