Նման օրերին Ֆեյսբուքը այնքան լավն է, միասնական, համախմբված ու ամեն տեսակ ագրեսիայից հեռու: Շատ լավ է ու գովելի, որ բոլորը բարի հիշողություններով հիշեցին բանակային ծառայության տարիները, ու ոմանք հիշեցին նկարների տեսքով, շատերը` հետաքրքիր պատմություններով ու դեպքերով: 
Բոլորս այսօր ԶԻՆՎՈՐ դարձանք` անկախ կուսակցական պատկանելիությունից, քաղաքական հայացքներից ու տարիքից: Բայց ես ուզում եմ, որ այս ամենը մեկ օր չտևի, որ յուրաքանչյուրը ամեն օր հիշի, որ կար ժամանակ, երբ ինքն իր հայրենիքի զինվորն էր, կանգնած էր սահմանին ու պաշտպանում էր իր երկրի քաղաքացիների խաղաղ կյանքը: Իսկ այսօր դարձել է քաղաքականության զոհը ու ամեն հնարավոր ձևով թալանում է այն երկիրը, որի կապույտ երկնքի համար իր կյանքն էր պատրաստ տալ:
Նախկին, ներկա ու ապագա զինվորներ ջան, հայրենիքի համար ԶԻՆՎՈՐ պետք է լինել ամեն օր ու ամեն վայրկյան, հայրենիքին ծառայությունը չի սկսվում ու ավարտվում բանակում անցկացրած 2 տարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել