«Վերջին սամուրայը» ֆիլմը երևի դիտել եք։ Ստորև ֆիլմի եզրափակիչ ճակատամարտն է. նիզակներով ու կատանաներով զինված «հին տղերքը» ինքնասպան հեծյալ գրոհի են նետվում ընդդեմ թնդանոթների ու գնդացիների՝ շատ լավ իմանալով, որ շանս չունեն։

Ընդհանրապես, կյանքում (ու առավել հաճախ ռազմի դաշտում) լինում են պահեր, երբ մարդ պիտի ինքնապահպանման բնազդը խեղդի և արևմտյան մտածելակերպի տեսակետից «ոչ ռացիոնալ» քայլի դիմի։ Ու հարցս սա է. արդյո՞ք անհատապաշտության ու նյութապաշտության մթնոլորտում դաստիարակված, ամեն գաղափարականի հանդեպ թերահավատորեն տրամադրված մտածող մարդն ի վիճակի է այսպիսի գրոհի գնալ։

Ի՞նչ կասեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել