Չի ասվում, բայց դե հասկանալի է, որ ադրբեջանական դիվերսիան որոշակի բազմակողմանի մեսիջ էր:
Ընդորում, դիվերսիայից երկու օր առաջ Մեղրու մաքսակետում մեկ տոննա հերոին առգրավվեց` Իրանից Վրաստան գնացող:
Հա բա, խիստ աննախադեպ պատմություն, որին ուշադրություն ոնց որ չենք դարձնում` մոռանալով, որ երբեմն-երբեմն միջազգային «սոբշեստվան», Իրան-Վրաստան-Ռուսաստանի օսը, ինչպես եւ Ավղանստանինը, «նարկո-կոնտրոլի» տակ է պահում` տնտեսականից զատ քաղաքական հարցեր լուծելու համար:
Եթե չլիներ նարկոտիկի աննախադեպ չափը, կարելի էր կարծել իրադարձությունները, որ տեղի են ունենում Ղարաբաղի, մասամբ էլ Իրանի շուրջ, շարքայիններից են:
Բայց, չէ:
Հլը նայեք, մեկօրվա տարբերությամբ ՄԱԿ-ը հետ կանչեց նաեւ Ժնեւ-2-ին Իրանի մասնակցության հրավերը:
Հ.Գ. Կարծում եմ` Քոչարյանի ակիտվացումն էլ հենց այդպես չէ այս ֆոնին, չի բացառվում, որ նա գիտի ավելին, քան մենք բոլորս, եւ իր գիտցածը, ինչպես միշտ, օգտագործում է ի օգուտ իրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել