Ով ինչ ուզում ա ասի, իմ ամենասիրած կլիպերից մեկը: Միգուցե կապ ունի այն, որ երգն է դուրս գալիս շատ, միգուցե այն, որ մտածված ֆիշկաները մեջի մի մասի կողմից շատ լավ ընդունվեց, իսկ ում կողմից «չընդունվեց», իրանք նույնիսկ չհասկանալով կատարեցին իրենց համեստ դերը և այնքան խոսեցին Սուրեն Թադևոսյանի «չստացված» տեսահոլովակի մասին, որ իրականում այն բավականին լավ աշխատեց )))

Սիրելի նորաթուխ կոլեգաներ ջան!! Դաս համար 1` փորձեք ձեր տեսահոլովակում ունենալ ինչ- որ բան, ինչի մասին ԿԽՈՍԵՆ և ԿՔՆՆԱՐԿԵՆ՝ նույնիսկ անկախ երգից եվ «ԲԱՐՁՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ» !!)))). Մեր վառվող ճակատի մասին էնքաաաաաան խոսեցին ժամանակին, որ նույնիսկ այդ պաթոսաին քայլը, չնայած իր իդեալականից շատ հեռու կատարումից (նույնիսկ հաշվի առնելով, որ դա դեռ 2007 թվականն էր, եթե չեմ սխալվում), ՄԻԱՆՇԱՆԱԿ տեղին էր, իմ կարծիքով, իհարկե…)))

Հ.Գ. Մերսի հիանալի երգի համար Արմեն Աշոտյանին և իմ աաախպեր Նարեկ Բավեյանին )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել