«Այո, ես մոտ եմ Ռուբեն Հայրապետյանի հետ, իմ տղայի էլ քավորն է եւ ինքն էլ է անձամբ ասել, որ բոլորը պետք է պատժվեն, որեւէ մեկի համար ինքը չի փորձելու ոչ միջամտել, ոչ ասել: Բացի դա' ազատվելու են աշխատանքից մնացած բոլորը: Դա Ռուբեն Հայրապետյանի խոսքն է ինձ:

...Քննությունը տարվում է լայնամասշտաբ, բոլորը հարցաքննվել են: Նույն նպատակն ունի նաեւ «Հարսնաքարի» սեփականատերը' Ռուբեն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ չի պաշտպանելու ոչ մեկին :

- Ո ՞ւմ է հայտարարել, պարոն Նազարյան :

- Ուրեմն' հայտարարությունը կլինի, որ ինքը որեւէ մի աշխատակցի չի պաշտպանելու եւ, իմիջիայլոց, դա իր ախրանան չի, օբյեկտի ախրանան ա : Եւ իմացեք' որեւէ մեկի նկատմամբ ներողամտություն չի լինելու:

- Ասել է թե' այս պարագայում էլ Ռուբեն Հայրապետյանը ջրից չո՞ր դուրս կգա:

- Ռուբեն Հայրապետյանը ինչո՞ւ պետք է ջրից չոր դուրս գա կամ թաց: Ես չեմ հասկանում: Կատարողները պատասխան կտան, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են դրա համար:

Կցված նյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել