Իմ հոգին սոված է, ծարավ...բայց նա չի կարող ո՛չ ուտել, ո՛չ խմել... նրան մնում է միայն նայել ու զգալ, զգալ այնպես ինչպես կզգար մարդը ով սոված լինելով չի կարող վերցնել սեղանի վրա դրված ախորժաբեր թխվածքը, նրան մնում է նայել ու պատկերացնել..երազել ու փափագել, ցանականալ բայց ցավոք չհամտեսել…
Իսկ եթե գողանալ... գոնե փորձել, միգուցե դա հենց քո համար է այնտեղ դրված, չէ որ դու զգում ես որ ուզում ես, քեզ հենց այդ թխվածքն է պետք և վե՛րջ.... Կյանքում միշտ չէ, որ լինում է այնպես ինչպես մենք ենք ուզում, բայց միևնույն է իմ մեջ ըմբոստանում են երկու կողմեր, մեկը՝ իշխելով ասում է «վերցրու՛», իսկ մյուսը խոնարհ խնդրում «հնազանդվիր կանոններին»...
Հնազանդվե՞լ կանոններին... ինչու՞.. ա՜խր ..ինչու՞ այդքան հեշտ հրաժարվել, եթե ես իջեցնեմ զենքերս ուրեմն ես երբեք էլ չեմ ուզել իմ երազների թխվացքը:
Պայքարե՛ք, պայքարե՛ք, եթե ուզում եք, պայքարե՛ք, եթե սիրում եք, պայքարե՛ք, այլապես աչք չթարթած դուք կկորցնեք նույնիսկ այն ինչ ունեցել եք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել