Այս գրառումը ցույց է տալիս, թե ինչպես ավելացնել հայերեն ստեղնաշարը (թե՛ տպագիր (typewriter), թե՛ հնչյունական (phonetic)) windows օպերացիոն համակարգերում, ինչպես նաև պարունակում է օգտակար նշումներ՝ ներառյալ ֆայրֆոքսում հայերեն անվճար ուղղագրիչ ավելացնելու մասին:
Խնդրում եմ հնարավորինս տարածել այս ուղեցույցը և կոչ անել բոլորին հայերենը գրել հայատառ:

Ներքևում նշված քայլերը կիրառելի են Windows Vista և Windows 7 օպերացիոն համակարգերի համար, իսկ Windows XP-ի դեպքում բոլոր քայլերը նույնական են, միայն 4-րդ քայլից հետո պահանջվում է Windows XP-ի սկավառակ։
1. Կտտացնել էկրանի ձախ կողմի ներքևում գտնվող «Սկզբի» (Start) վրա և բացել «Կառավարման վահանակը» (Control Panel)։
2. Սեղմել «Տարածաշրջանային և լեզվական տարբերակների» (Regional and Language Options) վրա։
3. Ընտրել «Ստեղնաշարեր և լեզուներ» (Keyboards and Languages) բաժինը։
4. Սեղմել «Փոխել ստեղնաշարեր․․․» (Change Keyboards...) կոճակի վրա։
5. Սեղմել «Ավելացնել․․․» (Add...) կոճակի վրա։
6. Ընտրել «Արևելահայերեն» (Armenian Eastern) կամ «Արեւմտահաեյերէն» (Armenian Western) տարբերակները և հաստատել (OK)։
7. Եվս մեկ անգամ հաստատել (OK)։ 

Նշում 1. Այս պարագայում Ձեզ այլևս պետք չեն KDWin կամ նմանատիպ այլ ծրագրերը, և ստեղնաշարի լեզուն փոխելու գործընթացը շատ ավելի հեշտ և առանց գլխացավանքների է:
Նշում 2. Եթե ցանկանում եք օգտագործել տառերի ոչ թե տպագիր (typewriter), այլ հնչյունական (phonetic) դասավորությունը, ապա պետք է այս հղումով ներբեռնել դրա հավելվածը, բացել zip ֆայլը և սեղմել setup.exe ֆայլի վրա: Հավելվածի տեղադրումից և close կոճակը սեղմելուց հետո պետք է կրկնել վերևում նկարագրված 7 քայլերը, միայն թե 6-րդ քայլում պետք է ընտրել հայերեն հնչյունական (Armenian Phonetic) տարբերակը:
Նշում 3. «Նշում 2»-ում նկարագրված տրամաբանությունը նույնական է նաև ռուսերեն հնչյունականի (Russian Phonetic) համար, միայն 6-րդ քայլում, բնականաբար, պետք է ընտրել «ռուսերեն հնչյունական» (Russian Phonetic) տարբերակը: Ռուսերեն հնչյունականի հավելվածը ներբեռնելու համար պետք է սեղմել այս հղման վրա:
Նշում 4. Նույնիսկ հնարավոր է տառերի դասավորության երկու տեսակները (տպագիր և հնչյունական) միաժամանակորեն ավելացնել համակարգչում, որի նպատակով երկուսի համար պետք է կրկնել վերևում տրված քայլերը առանձին-առանձին: Երբ հայերենի կամ ռուսերենի տառերի դասավորության երկու տեսակներն արդեն ավելացված են, ապա control+shift կոճակների համակցությամբ հնարավոր է փոխել դասավորության տեսակը՝ տպագրից հնչյունական և հակառակը:
Նշում 5. Եթե հայատառ գրելու Ձեր հիմնական մտավախությունը ուղղագրության այնքան էլ լավ իմացությունը չէ, ապա դրա համար էլ լուծում կա: Կարող եք Ձեր ֆայրֆոքսում անվճար կերպով ավելացնել հայերեն ուղղագրիչ հավելվածը, որն ավտոմատ կերպով ստուգում է տպվող հայերեն նախադասությունները: Այն ավելացնելու համար պետք է գնալ այս հղումով:


Հայերենը գրե՛նք հայատառ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել