Վերջերս Երևանի սուպերմարկետներից մեկում բացահայտեցի մարդկանց մի տեսակ, որոնք բնույթով են այդպիսին, ուղղակի այլ վայրերն ու հանգամանքները թույլ չեն տալիս բացահայտել դա։ 
Նրանք գնումները կատարում են մեկ կամ մի քանի հոգու հետ, բայց սայլակը պարտադիր իրենց ձեռքում ա։ Ու ամենակարևորը` գնումների` այսինքն սայլակը ուտելիքով և այլ իրերով լցնելու էյֆորիայի մեջ նրանք մոռանում են, որ մենակ չեն, գրողը տանի։ Շատ վտանգավոր ա, եթե հայտնվել ես անմիջապես նրանց ետևում, քանի որ նույնիսկ ֆիզիկական հպումը նրանց չի կարող շեղել ապրանքներով լի տաղավարներից, իսկ նրանց ուղեկցողները թքած ունենք քո «արա դե էն կողմ գնա անցնեմ» դեմքի արտահայտության վրա, իսկ երբ մաքսիմալ կիրթ ասում ես «կներեք, անցնեմ էլի», նենց թարս են նայում, ոնց որ հենց նոր իրանց ընտանիքը քանդեցիր։ 
Ինձ թվում ա որոշ պաշտոնյաներ մինչև պաշտոնյա դառնալը հենց սենց են գնումներ կատարել...
Հ.Գ. Ցուրտ ա, չէ՞

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել