Հարց`

Վախենում եմ ծննդաբերությունից: Կարո՞ղ են ինձ կեսարյան հատում անել իմ ցանկությամբ:

Ծննդաբերական ցավերից պետք չէ վախենալ: Դա բնական ֆիզիոլոգիական գործընթաց է, որով անցնում է ցանկացած կին: Գոյություն ունի ցավային շեմ հասկացություն. մի կնոջ մոտ այն ցածր է, և նա հեշտությամբ է կարողանում դիմակայել ծննդաբերական ցավերին, իսկ մյուսի մոտ բարձր է: Իրականում չկա այնպիսի ցավ, որին ծննդկանը չկարողանա դիմանալ: Ինչպես նշել եմ ծննդաբերության ցավազրկման մեթոդների մասին հարց ու պատասխանում (http://blognews.am/arm/news/102767), այսօր կան ցավազրկման բազմաթիվ միջոցներ, որոնք կարելի է կիրառել ծննդաբերության տարբեր փուլերում: Ինչ վերաբերում է կեսարյան հատմանը, ապա ասեմ, որ չի կարելի դիմել այդ վիրահատությանը միայն այն պատճառով, որ վախենում եք ծննդաբերական ցավերից: Կեսարյան հատումը կատարվում է միայն ցուցման դեպքում, օրինակ՝ ընկերքի վաղաժամ շերտազատում, պտղի սուր հիպոկսիա և այլն: Պետք է հիշել, որ կեսարյան հատումը վիրահատություն է, իսկ յուրաքանչյուր վիրահատություն, որքան էլ որ լավ է կատարվում, ռիսկեր է պարունակում և պետք է անել միայն անհրաժեշտության դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել