Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է բարեգործական միջոցառման (ֆոտոշարք)Allsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ «Դորտմունդի երեխաներն աղքատության մեջ են» բարեգործական հիմնադրամին փոխանցվել է 3605 եվրո:

«Բորուսսիան» համագործակցում է վերոնշյալ հիմնադրամի հետ և համագործակցության շրջանակում Մխիթարյանն այսօր, Սենտ-Յոհանես հիվանդանոցում մասնակցել է բարեգործական ակցիայի. հայ ֆուտբոլիստը վաճառել է դորտմունդյան ակումբի 721 օրացույց, վաճառքից ստացված գումարի կեսը փոխանցվելու է վերոնշյալ հիմնադրամին:

Գերմանական մամուլից տեղեկանում ենք, որ Մխիթարյանը հիվանդանոցում նախատեսվածից ավելի է մնացել և սիրով բոլորին ինքնագրեր է բաժանել ու լուսանկարվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել