levon-khechoyanCultural.am-ը գրում է.

Մեր օրերի լավագույն արձակագիրներից մեկը՝ Լևոն Խեչոյանը, մեկ տարուց ավելի է քիմիաթերապիա էր անցնում Հայաստանում: Մեկ ամիս առաջ նա մեկնեց Գերմանիա՝ բուժումն այնտեղ շարունակելու համար: Վիրահատությունից հետո Լևոն Խեչոյանի վիճակը կտրուկ վատացել է, և բժիշկներն այլևս հույս չեն տալիս: Նրանք խորհուրդ են տվել գրողի ընտանիքին նրան արագ տեղափոխել Հայաստան: Սակայն այդ վիճակում նրան տեղափոխելը մեծ ծախսերի հետ է կապված, ինչն ընտանիքի ուժերից վեր է: 
 ՀՀ Կառավարությունը որևէ օգնություն չի ցուցաբերել Լևոն Խեչոյանի ամբողջ բուժման ընթացքում և գոնե հիմա պարտավոր է օգնել՝ գրողին շտապ Հայաստան տեղափոխելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել