Հոգեթերապևտ Շեդ Հելստետերը հատուկ ծույլերի համար, ովքեր չեն կարդում հոգեբանության մասին գրքեր, ծաղկաքաղ է արել և կազմել է 50 խորհուրդներից բաղկացած ցուցակ, որի յուրաքանչյուր խորհուրդ դուրս է բերված հոգեբանական տարբեր գրքերից ու գիտական հոդվածներից:

Խորհուրդները հետևյալն են` 

1. Հավատա քո ուժերին:

2. Հավատարիմ մնա քո սկզբունքներին:

3. Քո կյանքի պատասխանատվությունը քո ձեռքը վերցրու:

4. Կենտրոնացիր նրա վրա, ինչ ուզում ես:

5. Վիզուալ դարձրու նպատակներդ:

6. Քո ապագան ինքդ կերտիր:

7. Ոչ ոքի թույլ մի տուր քո կյանքը կառավարել:

8. Կրեատիվ եղիր:

9. Մտածիր գլոբալ, բայց աշխատիր փոքր քայլերով:

10. Կառավարիր սթրեսը:

11. Դրական մտածիր:

12. Քո առաջ հստակ նպատակներ դիր և ժամանակ առ ժամանակ վերանայիր դրանք:

13. Քո օրվա կեսը տրամադրիր անձիդ հոգևոր զարգացմանը ու կրթմանը:

14. Վերանայիր ստացածդ արդյունքները. ի՞նչ դրան փոխեցին քո կյանքում:

15. Համբերատար եղիր:

16. Ցանկացած գործ սիրով արա:

17. Ազատվիր ատելությունից:

18. Արդար եղիր:

19. Համարձակ եղիր:

20. Կարողացիր իրականությունը երազանքից տարբերակել:

21. Աշխատանքի մեջ համառ եղիր:

22. Փողը ամեն ինչից վեր մի դասիր:

23. Հավատա:

24. Եթե դու համաձայնել ես մի բան անել, հաճույք ստացիր դա անելուց:

25. Ուժեղ եղիր:

26. Մի թաքցրու զգացմունքներդ:

27. Ղեկավարիր ժամանակդ, պլանավորիր անելիքդ նախօրոք:

28.  Իրավիճակին համապատասխան հագնվիր:

29. Կարողացիր դադար առնել:

30. Ճիշտ սնվիր:

31. Խելամիտ եղիր:

32.  Ընդունիր այն մարդկանց օգնությունը, ովքեր դա իր սրտե են առաջարկում:

33. Մեդիտացիայով զբաղվիր:

34. Լավատես եղիր:

35. Օգնիր ուրիշներին:

36. Հիշիր, որ հաջողությունը փողից կարևոր է:

37. Բարի ու մեծահոգի եղիր:

38. Ցանկացած իրավիճակում կարողացիր «ընդհանուր պատկերը» տեսնել:

39.  Ուշադրություն դարձրու մանրուքներին:

40. Կազմակերպված եղիր:

41. Այսօրվա անելիքը վաղվան մի թող:

42. Խնդիրներին որպես հնարավորություն նայիր:

43. Մի վախեցիր հաջողությունից:

44. Գործիր:

45. Երբեք մի հանձնվիր:

46. Ձգտիր հասնել ավելիին, քան երազում ես:

47. Քո աշխատանքի մասին որքան հնարավոր է շատ տեղեկացված եղիր:

48. Բացի աշխատանքը նաև սիրելի զբաղմունք ունեցիր:

49. Շատ կարդա, քիչ հեռուստացույց դիտիր:

50. Սիրիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել