2011 թ., մարտի 11: Ճապոնիայի հյուսիս-արևելքում 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ: Զոհվեց մոտ 16.000 մարդ, ավերվեց գրեթե ամեն ինչ:

Ճապոնիան երկրաշարժից 2 տարի անց


1988 թ-ի դեկտեմբերի 7, երկրաշարժ Հայաստանում: Աղետը վայրկյանների ընթացքում հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին, Վանաձորը և Ստեփանավանը, մեծ վնասներ հասցրեց Դիլիջանին, Իջևանին, Ալավերդուն, Արթիկին, Ախուրյանին և այլ քաղաքների ու ավանների, ավերեց ավելի քան 350 գյուղ: Աղետի զոհ դարձավ շուրջ 25 հզ. մարդ:

 Այդ ողբերգական օրվանից անցել է 25 տարի

Եվ խնդրում եմ, չմեղաղդրեք ինձ, թե միայն վատն եմ տեսնում, թե չեմ նկատում օրեցօր բարգավաճող Գյումրին, փողոցներում տեղադրված լուսաֆորներն ու ամեն օր թարմացվող գծանշումները: Դա էլ եմ տեսնում, բայց այս պայմաններում ապրող մարդկանց տեսնելիս, դա էլ աչքիս չի գալիս, դա մի գրոշի արժեք չունի...

Կուզեի այսօր ներկայացնեինք այս նկարի նման բազմաթիվ նկարներ, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք...և մեր վշտի օրը դարձել է ամոթի օր...

Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,

Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել,

Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում`

Ճակատագիրդ ձեռքդ առնելու,

Ճակատագիրդ ամուր պահելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել