Տոները տարբեր են և բոլորն ունեն տարբեր նշելաձևեր։ Առանձնացնենք ամանորը` որպես յուրատեսակ և տարօրինակ տոն։ ԱՄՆ-ում մարդիկ ամանորը նշում են ընտանյոք հանդերձ, տունը գեղեցիկ զարդարում են և որևէ անկյունում տեղադրում գեղեցիկ եղևնին։ Ամերիկացիները տոնում կարևորում են ուշադրությունը, որն արտահայտվում է նվերների հանձմամբ։ Ըտանիքի բոլոր անդամներ նվերներ են պատրաստում միմյանց համար և թաքցնում դրանք եղևնու տակ։ Տոնական սեղանի անբաժան ուղեկիցը հնդկահավն է, մնացածը՝ քաղցրավենիք և հրուշակեղեն։ Իսկ ին՞չ է մեզ մոտ։ Եկեք համեմատենք. մեզ մոտ հնդկահավի փոխարեն, կամ կողքին՝ տոննայանոց բուդ է, դրան շրջապատում են մսային ուտեստները, և այսպես սեղանին բաց տեղ չի մնում։ Մեզ մոտ նվերներ ասվածը միայն երեխաներին է վերաբերում, մինչ այլ երկրներում հատուկ նվերներ են պատրաստում տան մեծահասակների համար։ Մենք Ամանորյա զարդարանքներին այդքան էլ ուշադրություն չենք դարձնում, մեզ մոտ կարևորը սեղանի առատությունն է։ Մարդիկ մի քանի օր առաջ նախապես գնում են տոննաներով կոնֆետ, ընդեղեն, մրգեր ու ներառյալ այնպիսի մրգեր, որ չեն ուտում, այլ ուղղակի, որ սեղանին դրվի։ Այդ մրգերից են անանասն ու կոկոսը։ Ո՞վ պետք է տատիս ասած էդ «փշուր վախտ» դնի ու կոկոսը ջարդի, ջրքամի ու սկսի ուտել։ Ձևականություններն էլ են շատ, մի տեսակի աղցանից սեղանի ութ տարբեր մասերում կարելի է նկատել, մինչ սեղանին դրված են տասը առանձին տեսակի աղցաններ։ Նաև կա մի մեծ ափսեով դոլմա, դե առանց որի չի լինի։ Հա մոռացա, հիմա կան ավելի ժամանակակից մտածող տնտեսուհիներ, որ Ամանորին, մեղմ ասած, չեն չարչարվում, ասում են՝ «դե սուպեՌմաՌկետից կառնենք, դե սալաԹա-բանա միանգամից պատրաստի կաՌնենք, Եռշիկն էլ նախօրոք կտՌտել կտանք, ու Ֆսյո, հավես կա՞ էդքան»։ Այլ երկրներում միմյանց տուն այցելելիս տանում են փոքրիկ նվերներ, իսկ մենք «արաղ–բաՆբաՆեՌկա»։ Ամանորի խորհուրդը տարին հետաքրքիր դիմավորելն է, և ըստ խորհրդի, ինչպես դիմավորես ամանորը, այնպես էլ կշարունակվի ողջ տարիդ։ Բայց մենք չափից դուրս շատ ենք հավատում այս խորհրդին։ Գիտեք, մեր ազգին բնորոշ է միայն քննադատելը ու միայն վատը առանձնացնելն ու հանրայնացնելը, բայց հարցին նայենք տոնածառի հետևի՝ էն չզարդարված հատվածից։ Մենք այս ամենի հետ համատեղ գոնե հյուրասեր ենք, սիրում ենք հյուրերին ուտեցնել մեր չկրկնվող, յուրատեսակ ու «դու սրանից չես կերել» բլինչիկը, բուդը, թխվածքները։ Երբ հյուր ենք գնում, հաճախակի լսում ենք այս արտահայտությունները «ձեր տանը սրանից չկա, կե՛ր», «մեր տանինը ուրիշա, մերը համովա», «Ձմեռ պապին քեզ ի՞նչ ա բերել», վայ չէ էս մեկը էդքան էլ կապ չուներ ուտելու հետ, sorry :)։ Սեղանի շուրջ հյուրասիրում ենք մեր պատրաստած համեղ ուտեստները։ Ինչևէ, հայերը ուրախանում են Ամանորին, երևի կարևորը դա է։ Հետո ի՞նչ, որ մենք շեշտը դնում ենք միայն ուտելու վրա, երևի սա էլ մեր առանձնահատկությունն է` լավ թե վատ, մերն է։ Միայն հյուրասիրությունն արդեն մեծ բան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել