Համացանցը վերջերս ստացել է ամենամեծ եկամուտը` սկսած այն օրվանից, երբ Թիմ Բերներս-Լին առաջին անգամ համակարգչում գրեց www-ն:

New Online-ը հաղորդում է, որ մինչ չորեքշաբթի համացանցի օգտատերերն արդեն իսկ ունեին ինտերենտային IP հասցեների պակաս: Սրանք այն համարներն են, որոնք տրվում են ցանկացած համակարգչի, որով համակարգիչը կապվում է այլ համակարգիչների հետ, և փոխանցումներ են կատարվում:

IPv4-ը, ինչպես նախորդ համակարգը, հնարավորություն տվեց ունենալ 4.3 միլիարդ նոր հասցեներ, և այժմ IPv6-ն է հայտնվել օնլայն դաշտում, որն առաջարկում է նոր հասցեներ:

Չնայած դեռևս հստակ տեղեկություն չկա, թե որքան աստղ կա գալակտիկայում, բայց ըստ մոտավոր հաշվարկների` նոր համակարգերի շնորհիվ համացանցն այժմ ունի ավելի շատ ինտերնետային հասցեներ, քան տիեզերքը` աստղեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել