Մեր «ազատամիտների» նախանձն ու միաժամանակ ցանկությունը սավառնել է Թահրիրից մինչև Եվրամայդան: Իսկ կամքն ու գործողությունները Թեղուտ-Քաջարան գծից դուրս չեն եկել: Պատճառը ո՞րն է, կհարցնեք: Շատ հասարակ: Դրսում հանրային բազմազանությունն օգտագործվում է որպես ռեսուրս և գործող իշխանություններին այլընտրանք ներկայացվում, մեզ մոտ «ակտիվիզմը» սեփական (որոշ դեպքերում՝ նեղ կրուգի ու պատվիրատուների) շահերից այն կողմ չի անցնում (մի խոսքով՝ կտրված է հանրության ու նրա առանձին շերտերի պահանջներից), այսինքն ներկայացվում է այլընտրանք, բայց ոչ թե իշխանություններին, այլ՝ իշխանավորներին: 

Ղազախստանում Ելբասին ղազախական այբուբենը հանձնարարել է կիրիլիցայից անցկացնել լատինականի: Հասկանալի է, որ «մերոնք» շատ կուրախանան այդ առթիվ ու դա կմատուցեն որպես Ռուսաստանից անկախացման հերթական քայլ (ինչն այդպես էլ կա), բայց զավեշտն այն է, որ կարող է մարդիկ հայտնվեն ու պահանջեն, որ հայերենն էլ անցնի լատինականի՝ բացառապես «լիժ բը հետ չմնալու» շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել