tumblr_lwn4jd4rID1r2i5v8_large

Բարև…

Վաղուց է` չեմ գրում քեզ… Լռությունս չգիտեմ ինչով արդարացնեմ, բայց ասելու բան…. ունեմ:

Ես նորից կորցնում եմ ինձ, էլի նույն քաոսն է, խառը մտքերը, մենք մեկուսանում ենք, հեռվանում ենք:

Դու անկարևոր ես դառնում ինձ համար, ու անհնարին են թվում բոլոր ցանկություններս ու երազանքներս, քո կողքին լինելու այնքան սպասված ու երազած օրերս, որ էլ չեն գալու….

Չեմ ուզում սիրել քեզ, գրողը տանի, ուղղակի չեմ ուզում, չեմ ուզում հիմարի կարգավիճակում, ավելի շուտ չսիրողի, բայց ամեն ինչ տվողի դերում լինել… Դու էլ, ես էլ, մենք չգիտենք` ինչ ենք ուզում, ինչ է լինելու… ես չունեմ քեզ, դու չունես ինձ… մենք կորցնում ենք իրար…

Ես չեմ սիրում էլ քեզ, չեմ ուզում սիրել քեզ….

Կարոտում եմ քեզ… երանի նրանց, ովքեր անտարբեր են, քանի որ նրանց  վիճակված չէ զգալու, կորցնելու և, որ ամենասարսափելին է,զգալ անտարբերությունը: Ես հանուն քեզ չեմ տառապելու, չեմ սիրելու մեկին, ով իմ սերն իմ դեմ է օգտագործում, ում համար ես ռետինի կարգավիճակ եմ զբաղեցնում… Անընդհատ հավատացրել եմ ինքս ինձ, որ կսիրես ինձ, որովհետև քեզանից 40 աստիճանի տաքություն է հորդում, քնքշությամբ խաբում ես ինձ, ձևացնում, որ սիրում ես… ես հոգնել եմ ամեն ինչից, ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում, ոչ ոք չի հետաքրքրում…

6468970-close-up-portrait-of-young-black-hair-smoking-woman-with-cigarette

Թերևս էլ չգրեմ քեզ… մոռանամ ու հանեմ սրտիցս քեզ… Կարոտից կմաշվեմ, բայց կհանեմ քեզ  կյանքիցս… հոգնել եմ անորոշ մարդկանցից, անորոշ կյանքից, անորոշ ապագայից: Դու ինձ ավելի խոցելի ես դարձրել: Ես երբեք ոչ ոքի այսքան չեմ կարոտել…. Ես քեզ էլ չեմ ուզում սիրել….

Հ.Գ. Կներես…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել