crying-girl-sad-tear-tears-favim-com-84296

- Ես քեզ սիրում եմ…

- Ես էլ քեզ…

-Գիտեմ, արևս, դժվար կլինի, շատ եմ կարոտելու քեզ….

- Ըհն…

Արցունքները դանդաղ հոսեցին այտերի վրայով, երկար թարթիչներն անմիջապես խոնավացան…

-Ախր ես չեմ դիմանա… արդեն չեմ դիմանում…

-Դե, դե~… քեզ պինդ պահի… պետք ես ինձ….

Նրա պատկերն ու դիմագծերն այդպես էլ ողջ օրվա ընթացքում դուրս չէին գալիս նրա հիշողությունից ու բանականությունից, իսկ քայլերը մեխանիկորեն նրան տուն տարան: Գլխիկոր անցավ միջանքով, մոր մի քանի հարցերին արագ պատասխաններ տվեց ու փակվեց սենյակում: Կոկորդում ինչ-որ բան խեղդում էր, աչքերը տեղից դուրս էին պրծնում, հազիվ էր զսպում փղձուկը:

-Չէ~…ես հաստատ չեմ դիմանա… արդեն չեմ դիմանում….

Հեկեկաց…. Մայրն անտարբեր էր ձևանում, իբր չի նկատում կարմրած ու այտուցված աչքերը….

383895_301914866505838_145264895504170_986150_692925839_n

 

Բոլորին թվում է` երեխա եմ, դեռ ոչինչ չեմ կարող զգալ, հասկանալ, մտածում են ` սա սեր չի, այլ մանկական մի կամակորություն ու լուսանկարների ու ֆիլմերի ազդեցություն: Ես պարզապես սիրում եմ նրան, մարդի~կ, գրողի տարած կասկածներ ու ամբիցիաներ…

Քայլերն արագացան, խեղդում էր ցավն իր մեջ, ձեռքում պահել էր հեռախոսն ու նյարդային շարժումներով անընդհատ համատեղ նկարներն էր փնտրում, նայում, լալիս էր ակամա, առանց  զսպելու, աչքերում ցավը պարում էր, իսկ նա… լալիս էր….

Վերջապես…. հասավ մի տուն, մի վայր, ուր իրեն կհասկանային, ուր իր զգացմունքներին ստեղծաբար պիտի մոտենային, ուր պիտի անցյալի դառը փորձը նրան օրինակ բերեին….

Դուռը բացեց ու տեսավ նրան, ահա, բարեկամուհին, ոչինչ չզգալով, չմտածելով ուղեկցեց նրան առանձնասենյակ…

- Նա…. նա գնում է … տանում են… գնաց…., – նա կրկին փղձկաց….

- Իսկական մկնիկ ես, է~, – խորը ժպտաց նրա ապավենն ու գրկեց հեկեկոցից ցնցվող նրա թույլ ու նուրբ ուսերը….

-Դժբախտության մի վերածիր, վերջինը չես, ոչ էլ առաջինը, հասկանում եմ քեզ, զգացմունքներդ, կորստի ու չհասկացված լինելու ցավդ… Բայց պիտի ուժ գտնես….

- Տե~ս… մատանի~ն…

- Հա, նրանն է երևի…

-Ըհն… սիրում եմ նրան,դու գիտես, որ սիրում եմ…..

Անընդհատ խաղում էր մատանու հետ ու արտասվում, ասես էլ չէր հանդիպելու նրան, կարոտի ուժգնության ու ցավի զգացումն ունենալու և դրան չդիմանալու վտանգը պարուրեց նրան, նրա նվիրական զգացումները….

- Միայն ես ու նա գիտենք այս բառի նշանակությունը…

Թեթևակի ժպիտի մի խաղ է անցնում դեմքի վրայով… ինչ-որ բան է հիշում… Թվաց` ոտնաձայններ են… Ցնցվեց… Վախենում է ցույց տալ ապրումները… թաքուն է վախենում, թաքուն սիրում…

- Մենք սիրում ենք իրար իսկական, աստվածային սիրով…. մենք կամուսնանանք, կսովորենք միասին, կապրենք` թքած ունենալով բոլորի ու նրանց սկզբունքների վրա…. Ես պարզապես սիրում եմ նրան….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել