Վախ: Կրկին նույն աթոռը ու կրկին ես ոտքս հարվածեցի նրան: Ցավում է: Ոչինչ: Այսօր ինձ համար կարևոր օր է: Հանդիպում ունեմ: Զարմանալի է, ուրիշ ժամ չկար: Ասում են, նրա մոտ այս ժամերին հանգիստ է լինում: Ահա, արդեն չորսն է: Հրաշալի է, արևածագը նրա հետ կդիմավորեմ, բայց նախքան այդ նա պետք է ինձ լսի: Չէ որ երկար եմ սպասել այս հանդիպմանը: Վերջ վերցնեմ թեյը, ծածկոցը ու գնամ պատշգամբ:
Դե, բարև: Ինչպես ես? Ես էլ եմ լավ, երևի լավ եմ: Չեմ էլ հավատում, որ ինձ համար ժամանակ գտար, այսքան ժամանակ անց: Պարզապես ես երևի արժանի մարդ չեմ եղել: Ինչու? Դե քիչ եմ այցելել եկեղեցի, տերունական աղոթքը մինչև հիմա անգիր չգիտեմ, կտակարանը բացած չկամ և լիքը նման բաներ: Դա կարևոր չէ? Եթե կարևոր չէ, ինչու դու ինձ չես լսել? Իմ հազվագյուտ խնդրանքները քեզ, միշտ անպատասխան են մնացել: Ես մենակ եմ եղել, հուսահատված, բայց դու այդպես էլ ինձ օգնության ձեռք չես մեկնել: Լավ, ես քեզ չեմ մեղադրում, երևի զբաղված էիր: Թեյ կուզես? Չնայած ինչ եմ հարցնում, այտեղ վերևում ինչ ուզես միանգամից կլինի: Այդպես չէ?? Ինչպես, չէ?? Գիտես վերջերս նվեր ստացած վզնոցի վրա տառ է գրված: Հաստատ քո ձեռքի գործն է: Լավ, ես քեզնից իրոք չեմ նեղացել: Ինչ արած, պարզապես ինձ ուղղարկված փորձությունները մի քիչ շատ էին: Չէ, չեմ բողոքում, ես դրանցից միայն լավնեմ քաղել: 
Երաժշտություն սիրում ես? Ирина Дубцова-Ешь, Молись, Люби երգը լսել ես? Շատ լավն է: Շեղվեցի: Այսօր արևածագը միասին կդիմավորենք չէ? Ժամանակ ունես? Շնորհակալ եմ: Ես գիտեմ, որ միշտ զբաղված ես լինում: Շատ են ինձ նման, քեզ դիմողները? Բազմաթիվ?? Պատկերացնում եմ ինչ դժվար է բոլորին լսելն ու օգնելը: Մոռացել էի: Ես քեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել: Ինչի համար?? Դե ամենինչի: Ինչ երեք երազանք?? Կկատարես?? Իրոք?? Մի վայրկյան մտածեմ: Լավ առաջինը ուզում եմ, որ միշտ հետևես այն մարդկանց, ովքեր ինձ հարազատ են: Առաջինը գիտես ում: Հատկապես իմ կապուտաչյա ընկերուհուն, և նրան, ով նոր է սեր գտել, մեկել նրան, ով միշտ բողոքում է, հա մեկել ամենախելոք ընկերուհուս և իհարկե իմ դպրոցի ընկերուհուն: Մի խոսքով բոլորին: Թող նրանք միշտ երջանիկ լինեն ու առողջ: Երկրորդը ինձ համար երջանկություն եմ խնդրում: Մի քիչ, շատ չէ: Երրորդը ուզում եմ...չէ չեմ ասի: Դու ինձանից լավ գիտես թե ինչ եմ ուզում: 
Մի խոսքով, շուտով արևը կծագի: Ինձ թվում է ամենինչ կփոխվի: Չէ?? Շնորհակալ եմ քեզ: Ինչի համար?? Իմ կյանքի միակ երջանիկ արևածագի համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել