artՀենց այնպես չի երևի, որ ժամանկին գերմանացի գրող Ֆրիդրիխ Հագեդորնն ասել է.
«Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ իրեն»։
Այսօր ես հստակ որդեգրում եմ այս խոսքերը: Բավականին երկար տարիներ էր պետք, երբ ես իմ փնտրտուքս կավարտեի ինքս ինձ հետ ու դեռ այն ավարտած չեմ կարող ասել:
Հաճախ եմ լսում, երբ ինձ խրատում են միամիտ-խելացի լինելուս մեջ, ես էլ եմ դժգոհում, երբ գլխովս մի փորձություն է անցնում՝ իմ հիմարության ու անզգուշության պատճառով:
Դժվար օրեր ունենում են բոլորը, ես էլ այն բացառիկներից չեմ, ով երբեմն-երբեմն դժվարություններ հաղթահարելու խնդիր է ունենում: Ինչեր ասես չի անցել գլխովս` հա չարանալու իրավունք էլ ունեի, դժգոհելու էլ բաղտիցս, ապրելու ցանկություն չունենալու էլ.....բայց մի տարբերություն շատերի, ես իմ դժգոհությունները չեմ փաթաթում վզիցս ու ինձ խեղդում չարությամբ, շատերի հանդեպ ատելությամբ... Հա հնարավոր ա, որ ես գիժ եմ, բայց չեմ ատում ձեզ` իմ մասին չարախոսողներ ջան, ինձ նեղացնողներ ջան, «ոմանք» շատ բարդ ճանապարհ անցնելուս համար չեմ մեղադրում ձեզ և, ի վերջո, իմ հանդեպ երբեմն ոչ բարեհաճ գտնված կյանք կոչված ջան, ես այն եմ, ինչ կամ` բարի, զգայուն, նուրբ, հոգատար խենթություններով ու կյանքով լեցուն...:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել