Բաքուն կրկնվում է․ Գերեվարված հայ զինծառայողը «հարցազրույց» է տվել, ինչպես 2010թ․  «ինքնասպանություն գործած» հայ հովիվըArmday.com-ը գրում է.

Քիչ առաջ Կարմիր Խաչի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչը ընդունեց Ադրբեջանում պահվող  հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին:

Հրավիրել էին, որպեսզի հերթական նամակը փոխանցեր ընտանիքը Կարմիր խաչին , որն էլ իր հերթին կփոխանցի Հակոբին Բաքվի Կարմիր Խաչի  գրասենյակի միջոցով:

Փոխանցեցին նաև , որ Հակոբը գրավոր դիմում է ներկայացրել արդեն , որ ուզում է փոխադրվել երրորդ երկիր, :

Ինչպես նաև  հետաքրքիր մի դիտարկում էր արել Կարմիր Խաչի Բաքվի ներկայացուցչությունը:

Նախորդ նամակը փոխանցելուց (որը թվով երրորդն էր) նկատել են , որ Հակոբը չափազանց մոտ է պահել նամակը կարդալու համար և հարցրել են , որ .<< ունե՞ս արդյոք տեսողության խնդիր>> . ինչին  ի պատասխան Հակոբն ասել է , որ<< այո>>,  Հաջորդ հարցին թե-<< մինչ այս կրել է՞ս ակնոց >> , ասել է <<այո,կրել եմ>>:

Եվ Կարմիր Խաչի  Բաքվի ներկայացուցչությունը հարց է բարձրացրել   Ադրբեջանի կառավարությանը , որ այս հարցը լուծեն և տրամադրվի ակնոց հայ ռազմագերուն, ինչին ի պատասխան ասել են , որ կլուծեն այդ հարցը , եթե դրա կարիքն ունի:

Երևանյան Գրասենյակի ներկայացուցիչը  պատվիրել է , որ այս անգամ հետամուտ լինեն թէ արդյո՞ք ակնոց կրում է  Հակոբը  հաջորդ հանդիպմանը:
Գրասենյակի պատասխանատուի խոսքով, որը մեզ փոխանցեց ռազմագերու եղբայր՝ Հարություն Ինջիղուլյանը ` ասեց հետևյալը,  որ մենք վերահաստատում ենք այն , որ մինչև մեկ տարի կարող է տևել երրորդ երկիր տեղափոխման գործընթացը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել