Հետաքրքիր դեպք տեղի ունեցավ այսօր՝ լի հակասական զգացողություններով: 
Գերմանիայի Ալեն քաղաքում, որտեղի համանուն ակումբում արդեն 5-րդ տարին է հանդես եմ գալիս, մարզման ժամանակ մոտեցավ ինձ անծանոթ մի տարեց գերմանացի, ողջունեց, արտահայտեց իր հիացմունքը իմ գործի նկատմամբ և, անսպասելիորեն դրամապանակից հանելով 100 եվրո, տվեց ինձ: Երբ ես ասի, որ մենք անծանոթ ենք և ես չեմ կարող դա վերցնել, շատ վատ անգլերենով սկսեց ինչ-որ բան բացատրել: Արդյունքում պարզվեց, որ նա այդ գումարը տալիս է ինձ, որ ես փոխանցեմ հայազգի կարիքավոր երեխաներին: Այդ պահին և՛ ուրախացա, և՛ ինչ որ տեղ նաև տխրեցի... Անչափ հաճելի էր, որ դեռևս կան նման արժեքներով ապրող մարդիկ, և որ կարողացել եմ իմ սպորտով ավելի ճանաչելի դարձնել մեր ազգն այստեղ: Բայց և տխուր է, երբ պարզվում է, որ նրանք ևս տեղյակ են քո երկրում մեծ թիվ կազմող քաղցած մարդկանց մասին:
Ինչևէ, կարծում եմ, եթե բոլորս իրար օգնենք, գործն ավելի արագ և արդյունավետ առաջ կգնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել