Հարգելի պարոն Սաֆարյան, կարդացի Ձեր կողմից գրված մեկնաբանությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14-16-ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33-րդ գլխավոր համաժողովի վերաբերյալ: Չեմ ուզում հավատալ, որ քիչ-թե շատ լինելով քաղաքականության մեջ Դուք չեք լսել AIMF-ի, կամ, որ նույնն է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի մասին:

Լավ, գուցե որպես Երևանի նորընտիր ավագանի, այդքան էլ տեղյակ չեք, բայց ահա որպես նախկին պատգամավոր և մասնավորապես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախկին անդամ, պարտավոր եք իմանալ OIF-ի, կամ, որ նույնն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) մասին, որի շրջանակներում էլ գործում է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան, որին ադամակցում են հարյուրավոր քաղաքներ տասնյակ երկրներից։

Եվ ի՞նչ եք կարծում այդ քաղաքների բոլոր քաղաքապետները տիրապետում են ֆրանսերենի, ասենք Թբիլիսիի, կամ Վիետնամի Հյուե, կամ Իտալիայի Օստ...վայ պարոն Սաֆարյան, ՎԱ՛Յ: Մեկաբանությունները թողնում եմ Ձեզ և ցավում եմ, որ փորձում եք «փայլատակել» Ձեր անտեղյակությամբ: Փաստորեն, ՀՀ ԱԺ-ում ժամանակին Ձեր լինելն այդքան էլ չի օգնել սերտելու միջազգային խոշոր կառույցների անունները՝ Հալլա-հալլա, սև սատանա... «ՀԱԼԱԼԱ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել