Ավելի մարդասիրական նկար չգտա. էս շներն ավելի մարդասեր են, քան որոշ մարդիկ

 

Մարդասիրությունը թռելա Հայաստանից: Թե մի քիչ կար, էտել ա տոմս առել: Եթե դուք տեսել եք մարդասիրություն, ուրեմն դուք տեսել եք մարդասիրության ախպորը` էտ ցուցադրական մարդասիրությունն է (հավայի մոմենտ ա էլի): Բայց ո՞ւրա մարդասիրություն: Փաստ ա, որ մարդասիրությունը թռնում ա երգիրից: Երևի շատերդ եք տեսել են տեսահոլովակը, որ մի կին միկրոավտոբուսի վարորդին խնդրում է հանգցնել սիգարետը, բայց փոխարենը ստանում է էս բառերը «ձենտ կտրի» ու տենց էլի մի քանի բաներ: Ճիշտա, բլոգ-փոսթ ա, դրա համար շատ չեմ ուզում խորանամ էտ թեմայով, թե չէ որ խորացա, ուրիշ բաներ եմ գրելու: Բայց, так-что, էտի միակ դեպքը չի, էլի եմ տեսել: Երբ ճանապարհին սևական էին տեսել, գոռացին` նեգրա՜-նեգրա՜, էս սևականն էլ եկել էր հաշիվ մաքրելու, բայց վերջում իրան մաքրեցին ըտեյից: Չեմ ուզում ասեմ. հելնում եմ քաղաք, նստում եմ, որ տենամ ինչ են անում, որ գրեմ, այլ ասում եմ, որ մարդասիրությունը լրիվ վարիա: Էտ սևականը մոտիկացավ ասեց մի ասեք տենց, ինձ հարմար չեմ զգում, վերջում էլ ժպտաց ու ձեռքով կատակով հարվածեց տղաներից մեկին: Բայց դե, հետո ո՞նց կլիներ է. մի հատ կպել էր իրանցից մեկին, էտ խեղճին «վերցրին» ու կռիվ սարքեցին :D:    
Էտքանը բան չկա, պատահում ա, բայց էտ ամբողջության ընդամենը մի մասնիկն էր մարդասիրության բացակայություն թեմայի շուրջ:
Կա ևս մեկ դեպք, որին ես ներկա եմ եղել:
Մի կին իր տղայի հետ անցնում էր սխալ ճանապարհով, ու էտ տղան  մի փոքր կաղում էր` ի դեպ, հիվանդանոցի մոտ էր`Էրեբունի: Ու էնպես չէր, որ ոչ մեկ չնկատեր, որ տղան չէր կարողանում կարգին առաջ ընթանար, կաղալով էր գնում, բայց մեր էտ անողնաշար ոստիկաններից մի քանիսը գոռում էին, թե գնացեք անցումով անցեք արա, հետո մի քանիսն էլ ավելացան ու սկսեցին իրար հետ գոռալ: Բայց ստեղ հարցը գոռալու կամ էտ տղայի սխալ ճանապարհով անցնելու մեջ չէր, հարցը էն էր, որ ոստիկանները կարող էին օգնել էտ տղային, բայց, տեսնելով տղայի վիճակը, ոչ էլ մոտիկացան: Իսկ անցումը շատ հեռու էր էտ տղայի համար:
Ինչևե, պարզ պատկերացում է ձեռք բերվում ամբողջ ազգի հանդեպ` որոշ խայտառակ մարդկանց պատճառով: Բայց մարդասիրություն զարմանալի է, բայց մնացել է:
Եղեք մարդասեր, էտ ամենալավ բանա, որը կարող է ստեղծել հուշեր, որոնք հիշելով կուրախանաք, ու կպատմեք ձեր երեխաներին, կամ ընկերներին ու հարազատներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել