rebellious-teens

Բարև…

Անցած անգամ անդրադարձա տղամարդկանց, էս անգամ որոշել եմ աղջիկներին կացնատել, հատկապես անչափահասներին… Չափահասների հետ գործ չունեմ, որ ասում եմ չափահաս` ուրեմն անգիր գիտի ինչը ինչի համար ա անում :Տղամարդկանց վերաբերյալ գրառումս բուռն արձագանքներ ստացավ հայ տղաների կողմից, ովքեր ինձ կպած ուզում էին ռադ անեին ազերների մոտ, որովհետև ես համարձակվել եմ ի հայտ բերել տղաների որոշակի մասսայի թերությունները… Դե ես էնքան էլ չեմ նեղվում, որ գրածս քլնգում են… ինձ դուրա գալիս, որ անտարբեր չի թողում….

Լավ, շեղվեցի ոնց որ…

Աղջիկներ…. Տղաների մեծ մասն էսօր պնդումա, որ աղջիկ չի մնացել, ում հետ կամուսնանան, մարդավարի ընտանիք կկազմեն, ու ամենավատն էն ա, որ ճի՜շտ են ասում…. Էխ, չեմ դնելու աղջիկների բարոյական կամ անբարոյական կերպարը ստեղծեմ, ձևավորեմ կամ կախվեմ մեր ադաթներից…. Հա, բան չունեմ ասելու, մենք չենք կարա քննադատենք սրան-նրան, իրանք ապրում են նենց, ոնց որ ճիշտ են գտնում: ԲԱՅՑ…. բլոգոսֆերայում հանդիպել եմ մի քանի հոդվածների, որտեղ խոսվումա չգիտեմ մարմնավաճառների, իրար ծեծող դեռահասների ու էս տիպի բաների մասին, կարդում եմ կոմմենտները` «Հայ եք, ամաչեք», «սենց բաները մեր ազգին չի սազում»…. ու ներվայնանում եմ… նախ մեր ազգին չի սազումը չեմ հասկանում… հասկացանք` մենք նամուսով, հարուստ մշակույթով, ընտիր ավանդույթներով արիական ցեղ ենք, բայց էտ չի նշանակում, որ մեր ցեղում աբորիգեններ չկան…. Միակ տարբերությունն էն ա, որ եթե երեկ նամուսն ու պատիվը, արժանապատվությունը, պատվախնդրությունը առաջին տեղում էին, ինչ էլ որ արվում էր, թաքուն էր արվում, էսօր բացահայտա…. Հա, հա, ինչի ենք մենք զարմանում, որ համասեռամոլներ կան մեր երկրում… է հա էլ եղել են… ուղղակի սաղ թաքուն, գիտեին, որ եթե մեկն էտ մասին իմանար, իրանք առնվազն պիտի հելնեին ռադները քաշեին ստեղից…. Իսկ հիմա էնքան բացահայտ ա, որ արդեն մեր համար սովորականա դարձել….Կարո՞ղա առաջ մարմնավաճառներ չեն եղել… իհարկե, հա էլ եղել են…. Լավ, մի խոսքով, էն ինչ որ կատարվում է մեր երկրում, մեր կանանց ու աղջիկների հետ, մեղավորներ փնտրել պետք չի…

Էսօր սովորական ա, որ 9-րդ դասարանը նոր ավարտած 15 տարեկան աղջիկը զուգարաններում ծխում ա, ապրում ա ամուսնացածից հարուստ սեռական կյանք, բառապաշարը գերազանցում ա տղային բնորոշ քֆուրչի բառապաշարին, ու քեզ թվումա, որ ինքը հենց նորա գործից տուն եկել… Ծերեթելիից…

8ZcoWvljxTw

Սովորականա, որ սոցցանցերում անչափահաս աղջիկը ուզումա անպայման տղա կպցրած լինի, որովհետև դասարանի կեսն արդեն հասցրելա համբուրվի, կամ նենց նկարներա քցում, որ մտածում ես` լա՜վ, տենաս` ինչա մտածել….

Սովորականա, որ 15 տարեկան աղջիկը նենցա քսվում, որ 30 տարեկանից չես տարբերում, նոր-նոր ձևավորվող բարեմասնությունները նենց ա ընդգծում ՀԱՏՈՒԿ հագուստով, որ մի հատ տղա մի 15 տարի գաղութումա մաշում, որովհետև այլանդակի մեկնա ու սեռական կապա հաստատել անչափահասի հետ…

Սովորական ա, որ սոցցանցերում անչափահաս աղջիկը դնումա սիրուց տանջված, լքված տանջվածի ստատուսներ, նկարներ, ոնց որ մի 8 անգամ սիրելա… կամ էլ դնումա Մայլի Սայրուսի մերկ լուսանկարներն ու հպարտանումա իրա կուռքով… ուֆ եսիմ է…

Զզվելիա, երբ փողոցում տենում ես` ոնցա էտ անչափահասիկը մի հատ տղու փաթաթված, գզվրտվելով քայլում, մինչդեռ իրա մաման մտածում ա, որ իրա անուղեղին ուղարկելա դպրոց, կամ հավեսով քարշ են գալիս քլաբերում, 60 տարեկան ալկաշից բեթար գլուխներն են քաշում, հետո զուգարաններում Աստված գիտի` ինչ են անում….

Արդեն անէմոցիա դեմքով եմ նայում ինտերնետում հայտնված իրար ծեծող-ջարդող, տղու բազառ անող աղջիկներին…

Բարդ ա, ժողովուրդ, ծնողին էլ մեղադրելու չի… ինքը մեղավոր չի, որ իրա դաստիարակած հրեշտակը շուբով տնից հելնումա, բայց պադյեզդում հանվում մինի ա հագնում նոր գնումա իրա գործերով….

Եվ, որ ամենավատն ա էսօր ավելի հեշտա ճանաչել ու շփվել էտ կարճ հագած, ազատ պահելաձևով աղջկա հետ, քան մանաշկայի շորերով սատանեքի հետ, որոնք հաստատ մի օյին կբերեն…

teens-internet-facebook

Հ.Գ. Թե դուք ինչ կանեք, ոնց կանեք, ում հետ կանեք, ձեր գործնա, աշխատեք, որ ձեր կեղտոտ քայլերի համար ուրիշները պատասխան չտան կամ չդժբախտանան….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել