Ինչու ՞  եմ սիրում քեզ ես խենթի պես,
Միգուցե խենթ եմ, որ սիրում եմ քեզ,
Ես մի ծաղրածու առանց հանդիսատես,
Առանց ծափերի խեղկատակ եմ ես:
Ո ՞վ եմ քեզ համար, անմիտ դերասան,
Ով իր դերն է խաղում առանց հանդիսական,
Քեզ համար ոչ մեկ, քեզ համար ոչինչ,
Լոկ մի ծաղրածու թշվաո ու չնչին:
Օտարի նման բարևում ես հեռվից,
Քո մի հայացքով դու ծաղրում ես ինձ,
Քեզ համար ես խելառ մի միմոս,
Դու իմ խղճուկ սեր, իմ հոգու քաոս…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել