24news.am-ը գրում է.

Վարչապետ Փաշինյանը Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ներկայացրել է «սահմանազատման գործընթացի» քայլերը՝ հաջորդականությամբ․

«Առաջին քայլով սահմանազատվող հատվածներում լուծվելու է սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը,

Հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ,

Հանձնաժողովները կհանդիպեն և կպայմանավորվեն սահմանազատման գործընթացի հերթականությունը»,- նշել է նա։

Փաշինյանը կրկնել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ նոր սահման չի ստեղծում, այլ վերարտադրում է Խորհրդային միության փլուզման պահին դե-յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել